Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին
28.10.2020 | 21:27

ՌԴ Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ադրբեջանական ազգայնական «Ի բարօրություն ընդհանուր ժողովրդի» խմբավորման պարագլուխներ Ռագիմ Բայրամովին և Ռոման Ագաևին՝ հայտնում է «Baza» տելեգրամի ալիքը՝ նշելով, որ կասկածյալներն այժմ գտնվում են տնային կալանքի տակ:

Ազգայնականների ձերբակալման հատուկ գործողությունն իրականացվել է հոկտեմբերի 19-ին: Կասկածյալների բնակարանների խուզարկության ընթացքում ուժայինները հայտնաբերել են ատրճանակի խլացուցիչ, 19 բջջային հեռախոս, կրոնական գրականություն, կրիչներ, սկավառակներ, համակարգիչներ, 10 միլիոն ռուբլի, 5 000 դոլար և 200 եվրո: Խուլիգանության հոդվածով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը պարզել է, որ խմբավորման անդամները հետևել են համացանցի օգտատերերին, որոնք բացասական մեկնաբանություններ են թողել և ծեծել նրանց: Ազգայնականները նաև ստիպել են իրենց զոհերին ներողություն խնդրել տեսախցիկի առաջ։

Դիտվել է՝ 2447

Մեկնաբանություններ